Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայ բանաստեղծներն էլ են պահանջված

Հայ բանաստեղծներն էլ են պահանջված
23.02.2014 | 17:29

Փետրվարի 19-ին, որն արդեն քանի տարի է, ինչ նշվում է որպես գիրք նվիրելու օր, երևանյան գրախանութներում մեծ քանակությամբ վաճառվել են արտասահմանյան մի շարք հեղինակների՝ հատկապես ռուսերեն թարգմանված գործերը:

Ըստ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցումների՝ գիրք նվիրելու օրը շատերը գնել են Դեն Բրաունի, Յանուշ Վիշնևսկու, Պաուլո Կոելյոյի, Նիկոլաս Սպարկսի, Բերնարդ Վերբերի, Հարուկի Մուրակամիի և այլ գրողների ստեղծագործությունները:
«Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորել է երիտասարդ բանաստեղծ Կարեն Անտաշյանի «Ծիլի-Ծով. Գիրք հմայության» բանաստեղծությունների ժողովածուն: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ և արձանագրել է ռեկորդային վաճառք: Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», իսկ երրորդ հորիզոնականը՝ Ալբեր Քամյուի «Ժանտախտը»:

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ